Հայերեն   English   Русский  

Շիրակ կենտրոն. Տնակային ավանների երեխաներին դուրս բերենք միապաղաղ ու տխուր միջավայրից


  
դիտումներ: 493

Գյումրիում դեռևս սփռված են տասնյակ դոմիկային ավաններ, ուր խարխուլ խրճիթներում , կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան շարունակում են պատսպարված մնալ շուրջ երեք հազար ընտանիք: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի հետևանքները շարունակում ճնշել, ինչն առավել կործանարար է երեխաների համար:

«Շիրակ կենտրոնը» երկրաշարժի հերթական տարելիցի նախորեին, դեկտեմբերի 6-ին տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպելու է ժամանցային միջոցառումներ: Շուրջ 150 երեխաներ հնարավորություն կունենան գոնե մի օր դուրս գալ միապաղաղ, տխուր միջավայրից և ճնշող մթնոլորտից:

Գյումրու և հարակից գյուղերի դոմիկներում, սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների երեխաները կհյուրընկալվեն «Շիրակ կենտրոնի» հեքիաթային սրահում, ուր կկազմակերպվի հյուրասիրություն, տիկնիկային ներկայացում, միջոցառումների ավարտին նրանց կբաժանվեն նվերներ:

Միջոցառուման անցկացման համար անհրաժեշտ ծախսերը կկազմի 500 000 դրամ, 250 000 դրամ նվերներ պատրաստելու և բաժանելու համար:

Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:

Հարգելի բարեկամներ եթե ցանկանում եք աջակցել միջոցառման իրականացմանը, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք մասնակցելու տնակային ավաններում բնակվող ընտանիքների երեխաների համար կազմակերպվելիք միջոցառմանը:

Նվիրատվություններ կարող եք կատարել ստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին.

ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7

Հայաստան, Գյումրի, Գայի փող. Արդշինբանկ,

Հաշվեհամարներ`

ԱՄՆ $– 2472601614240020

ՀՀ դրամ - 2472601614240000

Եվրո - 2472603273480000

Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ

ՀԱՎՀՀ՝ 05532775





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: