Հայերեն   English   Русский  

​«Տաշիր» ակումբը կմասնակցի ըմբշամարտի աշխարհի թիմային առաջնությանը


  
դիտումներ: 1159

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում ընթանալու է ազատ ոճի աշխարհի թիմային 3-րդ առաջնությունը: Ստուգատեսում 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկայացնի «Տաշիր» ակումբը:

«Տաշիրն» այս պատասխանատու ստուգատեսում հանդես է գալու մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ:

Այս տարի «Տաշիրի» կազմում ընդգրկվել են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):

Աշխարհի առաջնությունն անցկացվում է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո: Մրցաշարի կազմակերպիչները՝ ըմբշամարտի Իրանի և Ուկրաինայի ֆեդերացիաները, տեղեկացրել են, որ առաջնությունում մրցանակային են 1-3-րդ տեղերը:

Որպես ստուգատեսի կազմակերպիչների՝ Իրանին ու Ուկրաինային իրավունք է տրվել առաջնությունում 2-ական թիմ ներկայացնել:

Ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի 3-րդ առաջնությունում իրենց մասնակցությունն են արդեն հաստատել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Հունգարիայի, Մոնղոլիայի. Սիերա Լեոնեի, Իրանի և Ուկրաինայի ակումբները:

Անցած տարի «Տաշիրը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Անժելա Բեգլարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: