Հայերեն   English   Русский  

Կայացավ երիտասարդ արևելագետների XXXVII միջազգային գիտաժողովը


  
դիտումներ: 6172

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում կայացավ երիտասարդ արևելագետների XXXVII միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին երիտասարդ գիտնականներ Հայաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի տարբեր բուհերից և գիտական ինստիտուտներից: Գիտաժողովը նվիրված էր ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին:


Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը գիտաժողովի բացմանն ընդգծեց երիտասարդ արևելագետների համար այս գիտաժողովի կարևորությունը գիտության ասպարեզում կայանալու առումով:

Երիտասարդ արևելագետների գիտաժողովն ինստիտուտի կայացած ավանդույթներից է, և այսօր հայտնի հայ արևելագետներից շատերն իրենց առաջին քայլերը գիտությունում սկսել են հենց այս գիտաժողովից:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան մոտ երեք տասնյակ երիտասարդ մասնագետներ` ներկայացնելով տարբեր թեմաներ` անդրադառնալով ինչպես մերձավորարևելյան ընթացիկ զարգացումներին, այնպես էլ Հայոց ցեղասպանությանը վերաբերող խնդիրներին:
Գիտաժողովին ներկայացված լավագույն զեկույցները հրապարակվում են երիտասարդ արևելագետների «Մերձավոր Արևելք» գիտական հոդվածների ժողովածուում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ







Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: