Հայերեն   English   Русский  

​Իտալիայի վարչապետը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին


  
դիտումներ: 3110

Bloomberg լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին: Գրում է Gazeta.ru.-ն:

Ռենցին ընդունել է իր պարտությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների հայտնի դառնալուց հետո և դեկտեմբերի 5-ին հայտարարել, որ մտադիր է հրաժարական տալ:

«Ես պարտվել եմ և բարձրաձայնում եմ այդ մասին», - հայտարարել է Ռենցին: Ռենցին նաև հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է բարեփոխումների անցկացման ընդդիմադիրներին:

Իտալիայի վարչապետի խոսքով` ինքը որևէ բանի համար չի ափսոսում: Ռենցին նաև հավելել է, որ հաջորդ օրը պատրաստվում է իր հրաժարականի դիմումը ներկայացնել երկրի նախագահին:

«Կառավարությունում աշխատելու իմ փորձն այստեղ ավարտվում է», - հայտարարել է Ռենցին:

Հիշեցնենք, որ հենց Ռենցին էր երկրում սահմանադրական բարեփոխումների անցկացման նախաձեռնողը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: