Հայերեն   English   Русский  

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ


  
դիտումներ: 4340

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին Վենետիկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 109-րդ լիագումար նիստի ընթացքում մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի հիմնական նկատառումներին:

Արման Թաթոյանը նիստի ընթացքում նախագծի վերաբերյալ հանդես է եկել հատուկ խոսքով՝ ներկայացրնելով նախագծի հիմնական դրույթները:

Ընդհանուր առմամբ Հանձնաժողովը դրական է գնահատել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծում տեղ գտած կարգավորումները, որոնք ուղղված են հստակեցնելու Պաշտպանի սահմանադրական լիազորությունները և դրանց իրագործման մեխանիզմները, ամրապնդելու Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը, ավելի հստակ կարգավորելու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի լիազորությունները և այլն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: