Իսրայելի Էլիաթ քաղաքում շարունակվող ծանրամարտի երիտասարդաների Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների պայքարում Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե ու Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը կրկին փայլել է:
Գերծանր քաշայինների պայքարում Մարտիրոսյանը, պոկելով 180 կգ և հրելով 220 կգ, երկամարտի 400 կգ արդյունքով վստահ հաղթանակ է տոնել՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։