Հայերեն   English   Русский  

Ծեծկռտուք​ Թուրքիայի խորհրդարանում


  
դիտումներ: 676

Թուրքիայի ազգային մեծ ժողովում նախօրեին ծեծկռտուք է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավորների միջև:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ծածկռտուքի պատճառ հանդիսացել է այն, որ երկրի բյուջեին վերաբերող քննարկումների ժամանակ առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը, երկրում ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) անիծելու կոչով հանդես գալով, քրդամետ HDP կուսակցության պատգամավորներին ասել է. «Դո՛ւրս եկեք, գոնե մի անգամ ասե՛ք, սակայն չեք կարողանա ասել, քանի որ ձեր կամքը ոչ թե ձեր ձեռքում է, այլ` պայթուցիկը գործի դրածների ձեռքում»:

Նման հայտարարությունը գրգռել է HDP-ականներին, ինչին ի պատասխան HDP պատգամավոր Բեհչեթ Յըլդըրըմն հայտարարել է. «Դուք ոչ թե առողջապահության, այլ պատերազմի նախարար եք»: Միևնույն ժամանակ քրդամետ կուսակցության խոսնակ Այհան Բիլգենը իշխող կուսակցության պատգամավորներին հիշեցրել է անձեռնմխելիությունը վերացնելու և ապօրինի ձերբակալություններ իրականացնելու մասին:

Ծեծկռտուքի պատճառով խորհրդարանի նախագահը ստիպված է եղել ընդհատել նիստը: Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավորները փորձել են հանգստացնել իշխող և քրդամետ կուսակցությունների ներկայացուցիչներին, սակայն ապարդյուն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: