Հայերեն   English   Русский  

ՀՀ մշակույթի գործիչներն ամփոփել են այցը Արցախ


  
դիտումներ: 1722

Երևանի մտավորականները վերջերս այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել են հայկական երկու հանրդապետությունների նախագահներին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը պատմեց, որ իրենք հանդիպել են Արցախում գործող մշակույթի գործինչերին և քննարկել համտեղ ծրագրեր:

Նա նշեշտեց, որ Հայաստանում գործող շատ խմբեր են համերգներ, ներկայացումներ ունենում Արցախում, սակայն այս այցի ընթացքում պայմանավորվել են, որ դրանք ավելի ինտենսիվ բնույթ կրեն. «Իմ կողմից առաջարկություն է եղել Գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղ բացել Շուշիում կամ Ստեփանակերտում: Սակայն Բակո Սահակյանը բացատրեց, որ դա իսկապես հնարավոր չէ իրագործել: Ես ընդունեցի, բայց մենք նաև պայմանավորվեցինք, որ մեր ուսանողները հաճախ կայցելեն Արցախ, ցուցահանդեսներ կկազմակերպեն, շփումներն ավելի շատ կլինեն»,- ասաց պարոն Իսաբեկյանը:

ՀՀ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հիշեցրեց, որ իրենց միությունը միակն է Հայաստանում, որի անդամներն են նաև արցախցի գրողները. իրենց բոլոր ծրագրերում ներառվում են նաև Արցախի գրողները. «Արցախում հանդիպման ընթացքում ես ելույթ ունեցա՝ հայտնելով իմ դիտարկումները տարբեր հարցերի վերաբերյալ: Խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում, Սփյուռքում և Արցախում ապրում են երեք տարբեր իրավիճակներում: Այս խնդիրը մեզանում կարծես թե լուրջ քննարկման չի ենթարկվում: Արցախում հատկապես քառօրյա պատերազմից հետո լարվածության մակարդակը բարձր է, մարդիկ զգում են, որ պատերազմը հեռու չէ, այդ հոգեվիճակով են ապրում: Մենք այս երեքը սոսնձելու և գաղափարական ոգով լցնելու մեկ ճանապարհ ունենք՝ մշակույթը, որը պետք է տարածենք»,- նշեց Էդվարդ Միլիտոնյանը:

Իսկ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նկատեց՝ Արցախը մշակույթի պակաս չունի. «Սակայն մեկ այլ խնդիր կա. արցախցին այսօր չի կարողանում իր մշակույթը, իր ստեղծածը տարածել: Արցախի մշակույթի պալատը տարվա մեջ առնվազն 300 միջոցառում է անցկացնում: Պետք է մտածել՝ այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ տեղի արվեստագետները զարգանան: Եթե Եվրոպայում հայտարարում են, որ արցախցիներն ինչ-որ միջոցառման են մասնակցելու, Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի դա: »:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: