Հայերեն   English   Русский  

​Արքաների տորթ


  
դիտումներ: 1812

Այս թխվածքը արքայական համ ունի, հենց դրա համար էլ «Արքայական» անունն է ստացել:

Բաղադրությունը

10 ձվի սպիտակուց

240 գ շաքարափոշի

600 գ ընկույզ

2 ճաշի գդալ օսլա

Կրեմի համար

10 դեղնուց

200 գ կարագ

160 գ շաքարափոշի

2 ճաշի գդալ կակաո

50 գ շոկոլադ ու ընկույզ պահել ձևավորման համար:

Պատրաստումը

1. Ընկույզը թեթևակի բովել: Կարելի է ամբողջական թողնել, երկու կես անել կամ ավելի մանր կտորների բաժանել:

2. Սպիտակուցը շաքարափոշու հետ հարել, որ պինդ փրփուր ստացվի՝ բեզեի նման:

3. Ավելացնել օսլան ու կամաց-կամաց խառնել, ապա՝ ընկույզը:

Կարելի է թխել ցանկացած ձևի կաղապարի մեջ: Տապակի վրա մոմաթուղթ փռել, խմորը լցնել և հավասար տարածել:

Ջեռոցը սկզբում լավ տաքացնել, ապա նվազեցնել ջերմությունն ու հասցնել 180՛ C:

Թխել 20-25 րոպե: Գույնը պետք է մուգ բեժ լինի: Հանել տապակը ջեռոցից, մի քիչ թխվածքաշերտը հովանալուց հետո կտրել, ապա դնել մի կողմ՝ վերջնական հովացման համար:

Պետք է ստացվածը կտրել լայնակի՝ 3 հավասար մասի:

Կրեմի պատրաստումը

1.Դեղնուցը շաքարափոշու հետ խառնել, ապա ավելացնել կարագն ու կակաոն: Կարելի է կոնյակ կամ լիկյոր լցնել. շատ հետաքրքիր համ է ստացվում:

Թխվածքի պատրաստի շերտերը կրեմապատել, իսկ վերջում կրեմ քսել նաև կողերին:

Զարդարման համար առանձնացված ընկույզը շարել տորթի վրա կամ մանրացնել ու փշուրները շաղ տալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: