Հայերեն   English   Русский  

Երևան-Սևան մայրուղում կտեղադրվի 1500 նոր ճանապարհային նշան


  
դիտումներ: 510

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարն այսօր ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը:

Վահան Մարտիրոսյանը մասնավորապես անդրադարձավ հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին, Վրաստանի հետ համատեղ ծրագրերին, ավոտաճանապարհների ընթացիկ պահպանմանը և սպասարկմանը և այլն:

«Կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում տարվա ընթացքում նախարարությունը կունենա մոտ 740 մլն դրամի չափով տնտեսում: Այդ արդյունքը տեսանելի կլինի 2017 թվականին »,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Նախարարը շեշտեց, որ ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղղված միջոցառումները կլինեն շարունակական. «Մինչև տարեվերջ Երևան-Սևան մայրուղում կտեղադրվի 1500 նոր ճանապարհային նշան: Չնայած ձմեռային այս ծանր պայմաններին այդ աշխատանքները կատարվում են: Մեկնարկել են Ճանապարհային ակտիվենրի կառավարման համակարգի ստեղծման նպատակով ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքերը: Առավել վտանգավոր հատվածներում Սարավան, Սիսիան և Ֆիոլետովո ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրվել են շուրջ 800 գծ/մ արգելափակոցներ»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: