Հայերեն   English   Русский  

​Դաջվածքն ու իմունիտետը


  
դիտումներ: 1694

Այսօր խիստ նորաձև է դաջվածք ունենալը, ընդ որում դաջվածքներով իրենց զարդարում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք:

Այս նորաձևության տարածման հետ նաև ուսումնասիրություններ են կատարվել, որոնց համաձայն՝ դաջվածքները թուլացնում են իմունիտետը:

Մեզ մոտ նույնպես մեծ տարածում ունի այն, իսկ Եվրոպայում 18-35 տարեկան բնակչության մոտ կեսը դաջվածք ունի ու յուրաքանչյուր 4-րդը զղջում է արածի համար:

Մասնագետները պարզել են, որ դաջվածքն անելու համար կիրառվող թանաքը անկանխատեսելի բարդություններ է առաջացնում: Դրանք հիմնականում իմունային համակարգի վրա են ազդում՝ թուլացնելով վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը:

Դանիայի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը քաղցկեղային նյութեր է հայտնաբերել այդ թանաքների մեջ: Դրանք շատ են մանավանդ սև ներկի մեջ, որով հստակեցվում են պատկերի ուրվագծերը:

Դաջվածքի տարածումը ներկայում մեծ վտանգ է համարվում աճող սերնդի առողջության տեսանկյունից, ուստի 2013-ին Եվրոպայում ստեղծվել է Դաջվածքների ու պիգմենտացիայի հետազոտության միությունը, որը փորձում է երիտասարդությանը բացատրել դաջվածքի վտանգները:

Դաջվածքի համար կիրառվող թանաքի մեջ հայտնաբերվել են բարիում, սնդիկ, պղինձ ու թունավոր այլ բաղադրիչներ, որոնց առկայությունը երբեք չի նշվում ներկերի փաթեթների վրա:

Վերջերս պարզել են նաև, որ երբեմն դաջվածքի համար արդյունաբերական ներկեր են օգտագործվում, որոնք հիմնականում ավտոմեքենաներ ներկելու համար են նախատեսված, կամ էլ տպիչների թանաք, որոնք, ի դեպ մաշկի մեջ ավելի խորն են թափանցում: Ու դա է պատճառը, որ անցած տարի դաջվածքի թանաք է հայտնաբերվել նաև որոշ հիվանդների ավշային հանգույցներում:

Դաջվածքի ասեղների միջոցով համապատասխան սրահներում այցելուները հաճախ նաև հեպատիտով են վարակվում:

Ցավոք, գիտությունը դեռևս լիարժեք հնարավորություն չունի հետազոտելու դաջվածքի հետևանքները, սակայն այսօր արդեն պարզ է, որ այն միայն վնասում է օրգանիզմը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: