Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիական նախուտեստ


  
դիտումներ: 625

Փռում եփած կամ տապակած պանրագնդերը ֆրանսիական դասական խոհանոցի ուտեստներից են: Դրանք մատուցվում են ցանկացած թանձրահյութով: Իսկ պանրագնդերի պատրաստման համար անհրաժեշտ է կոշտ պանիր, պաքսիմատ կամ ալյուր, որ վարդագույն կեղև գոյանա ու համի համար՝ սխտոր, որը կարելի է պարզապես ճզմել:

Բաղադրիչները

4 հատ ձվի սպիտակուց

1 ճաշի գդալ ալյուր կամ պաքսիմատ

կանաչի՝ ըստ ցանկության (լավ կհամադրվի նաև ուրցը)

200 գ կոշտ պանիր

ձեթ՝ տապակելու համար

աղ

Պատրաստումը

Ձվի սպիտակուցը հարել այնքան, որ շրջելիս ամանից չթափվի: Աստիճանաբար ավելացնել քերած պանիրը, ապա մանրացրած կանաչին ու համեմել աղով:

Խորը թավայի մեջ ձեթը տաքացնել, պանրից գնդեր առանձնացնել ու ալյուրի մեջ թաթախել, ապա տապակել այնքան , մինչև գնդերի չափսերը մեծանան ու վարդագունեն:

Ափսեի վրա հազարի տերևներ դասավորել ու վրան շարել ախորժելի պանրագնդերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: