Հայերեն   English   Русский  

​Մարին Լե Պենը կոչ է արել Ֆրանսիային դադարել կուրորեն ԱՄՆ-ին հնազանդվել


  
դիտումներ: 625

Ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կարծիք է հայտնել, որ Փարիզին հարկավոր է հրաժարվել «կուրորեն Վաշինգթոնին հնազանդվել»: Գրում է Russian.rt.com-ը:

«Ինձ թվում է, որ անհրաժեշտ է ֆրանսիական դիվանագիտությանն վերադարձնել իր անկախությունը: Ֆրանսիան հակում ուներ, որպեսզի իր ձայնն այլ ազգերի «երգչախմբերում» առանձնահատուկ ձայն ունենար, և ես գիտեմ, որ աշխարհում շատ երկրներ սպասում են, թե երբ է այն իր անհատական ձայնը ձեռք բերելու, որն ունեցել է գեներալ Շառլ դը Գոլիի օրոք: Դա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ԱՄՆ-ին մեր հնազանդությունից, որին կուրորեն ենթարկվում ենք», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Լե Պենի խոսքերը:

Քաղաքական գործիչը հավելել է, որ չի ողջունում Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի որոշումը` երկիրը ՆԱՏՕ-ի հրամանատարության կառույցներին վերադարձնելու վերաբերյալ:

Ավելի վաղ Լե Պենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո Արևմուտքի և Ռուսաստանի Դաշնության հարաբերությունների կարգավորում է ակնկալում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: