Հայերեն   English   Русский  

Ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները


  
դիտումներ: 4299

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 22-ից 24-ը ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի (Օմբուդսման) աշխատակազմի ներկայացուցիչները:

Այցի հիմնական նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Հայաստանում ազգային կանխարգելման մեխանիզմի, գործունեության ուսումնասիրությունը եւ երկու ինստիտուտների միջեւ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում մի շարք քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Սերբիայի պատվիրակության ներկայացուցիչները, ընդգծելով իրենց ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի օրինակը, ցանկություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

Առավել համապարփակ ուսումնասիրության համար հյուրերը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանության Ձերբակալված անձանց պահման վայր: Նախատեսվում է նաեւ այցելություն «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: