Հայերեն   English   Русский  

Բասկետբոլի Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականի առաջին մրցակիցը կլինի Կիպրոսը


  
դիտումներ: 446

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2017 թվականի Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնության խաղացանկը:

Առաջնությունը, որին մասնակցելու են 8 հավաքականներ, տեղի է ունենալու Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում 2017 թվականի հուլիսի 4-ից 9-ը:

Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականն ընդգրկված է A ենթախմբում, որտեղ մրցելու է Նորվեգիայի, Կիպրոսի և Կոսովոյի հավաքականների հետ:

Առաջին հանդիպումը հայ բասկետբոլիստները կանցկացնեն հուլիսի 4-ին` մրցելով Կիպրոսի ընտրանու հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: