Հայերեն   English   Русский  

​Ծախսերի արդյունավետություն և կադրային քաղաքականության շուրջ բանախոսել է Ատոմ Ջանջուղազյանը


  
դիտումներ: 2787

Դեկտեմբերի 23-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը անցկացրել է «ՀՀ վարչապետի 100 oրը» խորագրով քննարկում, որին մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից միջոցառմանը մասնակցել և պետական ծախսերի արդյունավետություն և կադրային քաղաքականության շուրջ բանախոսել է ՀՀ ֆիանանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը

Քննարկման օրակարգում եղել են հետեւյալ խնդիրները ՝ պետական ապարատի կտրուկ կրճատում, մաքսիմալ պրոֆեսիոնալ թիմ, պարզ, թափանցիկ գնումների համակարգ և հանրային վերահսկողություն, քաղծառայողներին մոտիվացնող համակարգ, հանրության ներկայացուցիչների արագ արձագանքելու մշակույթ:

Հանրային քննարկման ժամանակ հրապարակվել են ԹԻՀԿ ֆեյսբուքյան էջում անցկացված «ՀՀ վարչապետի 100 օրը» վերտառությամբ առցանց անանուն հարցման արդյունքները։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: