Հայերեն   English   Русский  

2016 թվականի մարդկային կորուստերը


  
դիտումներ: 1203

Արվեստագետները, որոնք այս տարի հեռացան կյանքից, իրենցից հետո թողել են հսկայական ժառանգություն- ոմանք ֆիլմի կամ երաժշտության տեսքով, ոմանք իրենց գրքերով, կամ պարզապես իրենց արտահայտած մտքերով:

Ամփոփելով 2016-ը՝ վերհիշենք այն աստղերին, որոնց աշխարհը կորցրեց 2016 թվականի ընթացքում:

Տարվա սկզբին կյանքից հեռացավ «Գրեմմի», Saturn Awards և այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, հայտնի երաժիշտ Դևիդ Բոուին: Նա մահացավ կյանքի 70-րդ տարում՝ քաղցկեղի դեմ 18 ամիս պայքարելուց հետո:

Մեկ այլ հայտնի մարդ՝ Ալան Ռիքմանը, որն առավել հայտնի է Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմերում պրոֆեսոր Սևերուս Սնեյփի դերով մահացավ քաղցկեղից:

Փետրվարի 19-ին աշխարհը կորցրեց միանգամից երկու գրողի՝ «Սպանել Ծաղրասարյակին» վեպի հեղինակ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Հարփեր Լիին և իտալացի գրող, գիտնական և փիլիսոփա Ումբերտո Էկոյին:

2016 թվականի ընթացքում մահացավ նաև «Գրեմմի»,«Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր, երգիչ Փրինսը:

74 տարեկանում կյանքից հեռացել է գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին: 1984թ-ից սկսած սպորտսմենը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ:

Դժբախտ պատահարի արդյունքում զոհվեց ռուսական ծագում ունեցող հոլիվուդյան դերասան Անտոն Յելչինը, որն առավել հայտնի է «Սթարթրեք» և «Ալֆադոգ» ֆիլմերում իր դերերով:

82-րդ տարեկան հասակում մահացավ հոլիվուդյան հայտնի դերասան, «Սիրունիկը» և «Փախչող հարսնացուն» ֆիլմերի կինոռեժիսոր Հարրի Մարշալը:

Թերևս տարվա ամենաառեղծվածային մահը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովինն էր: Նրա մահվան մասին պաշտոնապես հայտարարվեց սեպտեմբերի 2-ին, սակայն մինչև այդ՝ դեռ օգոստոսի 29-ին, տեղական լրատվամիջոցներից մեկն արդեն հայտնել էր նրա մահվան մասին:

Այս տարի կյանքից հեռացավ նաև մեկ այլ քաղաքական գործիչ՝ Թաիլանդի թագավոր Փհումիպոն Ադուլյադեթը:

Նոյեմբերի 25-ին աշխարհը ցնցվեց մեկ այլ մահվան լուրից: 90 տարեկանում մահացավ կուբայական հեղափոխության առաջնորդ, Կուբայի նախկին ղեկավար, պետական, քաղաքական գործիչ Ֆիդել Կաստրոն:

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ սկանդալային երգիչ Ջորջ Մայքլի մահվան մասին:

2016 թվականը կորուստներով լի էր նաև հայերիս համար:

Այս տարի կյանքից հեռացան «Տժվժիկ», «Հեղնար աղբյուր», «Պաղտասար աղբար», «Կարինե», «Ընկեր Փանջունի»ռեժիսոր Արման Մանարյանը, հայ անվանի օպերային երգիչ (տենոր) և բեմադրիչ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստուհի, հայ ամենանշանավոր երգչուհիներից մեկը՝ Օֆելյա Համբարձումյանը, հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ Էլդա Գրինը, Մատենադարանի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը, «Հարսնացուն հյուսիսից», «Երջանկության մեխանիկա», «Օտար խաղեր», «Ձախորդ Փանոսը» ֆոլմերի ռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանը, Ռուսական «Ձայնը» նախագծի հայազգի մասնակից Անդրեյ Դավիդյանը, ավիակոնստրուկտոր Վանո Միկոյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: