Հայերեն   English   Русский  

2017 թվականին մշակույթի ոլորտում փոփոխություններ տեղի կունենան


  
դիտումներ: 4076

2017 թվականին թանգարանների համար ստեղծվելու են աուդիո վիրտուալ վիզուալ համակարգեր, որոնց շնորհիվ հնարավորություն կլինի ծանոթանալ ներկայացվող ցուցանմուշներին, 10 լեզվով կարդալ ու լսել այդ դրանց մասին:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Այս բջջային հավելվածը մեզ հնարավորություն է տալիս լավագույնս հաշվառելու թանգարանների այցելությունները, մեր այցելուների աշխարհագրությունը հասկանալու: Նաև այցելուն դառնում է մեր ցանկի անդամ ու նրան պարբերաբար տեղեկացնելու ենք բոլոր նորությունների մասին», - նշեց նա:

2017 թվականին մրցույթի միջոցով կստեղծվի նաև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգ, որի միջոցով աշխարհի ցանկացած ծայրից հնարավոր է բջջային հավելվածի օգնությամբ գնել ցանկացած համերգային կամ ներկայացման, թանգարանային տոմս:

«Տոսերի վաճառքին հետևելու է ոչ միայն պետական եկամուտների վարչությունն, այլև բոլորս: Հնարավոր կլինի առցանց հետևել, թե որ միջոցառման համար քանի տոմս վաճառվեց: Նաև կտեսնենք, թե այդ վաճառված տոմսերը «դահլիճ մտա՞ն», թե՞ ոչ: Այսինք սա տալիս մոնիտորինգի հնարավորություն, որպեսզի տոմսի հետագիծը երևա: Այս համակարգը հնարավորություն կտա, որ բացառել ստվերային տոմսաշրջանառության մասին խոսակցությունները, լավ հաշվառում և մոնիտորինգ իրականացնել, հասկանա, թե որ միջոցառումներըն են գրավիչ թե զբոսաշրջիկների, թե ՀՀ քաղաքացիների համար», - ընդգծեց նախարարը:

Նախատեսվում է նաև ընդլայնել թանգարանների ցուցակը:

2017 թվականին Պատմության թանգարանում կստեղծվի լեգոյի բաժին, որի միջոցով անդրադարձ կկատարվի Հայոց պատմության տարբեր դրվագներին:

Կբացվի նաև Տիկնիկների թանգարան, որտեղ կլինեն և՛ հայկական, և՛ այլ ազգերի տիկնիկներ: Կստեղծվեն նաև Գորգի, Լուսանկարչության, նաև՝ Ջրասուզակների թանգարաններ:

«Խոսքը վերաբերում է Խորհրդային շրջանի սոցռեալիզմի արձաններին, որոնք այսօր ուշադրությունից կարծես դուրս են մնացել թափված կամ տեղավորված են տարբեր պահեստներում: Փորձում ենք այդ արձանները ևս ներկայացնել հանրությանը: Սևանի և՛ ափին, և՛ հատակում՝ 2,5-3 մետր խորության վրա այդ արձանները կտեղավորվեն հատուկ ջրանցուղիներով: Այդ ջրանցուղիներում կլինեն նաև թաքստոցներ, որոնցում Խորհրդային շրջանի գանձեր կհայտնաբերենք», - ասաց նախարարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: