Հայերեն   English   Русский  

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» . Հենրիխ Մխիթարյանը երկրորդ գոլը խփեց «Օլդ Թրաֆորդում»


  
դիտումներ: 500

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալեց «Սանդերլենդին» : Կարմիր սատանանարեը վստահ հաղթանակ տարան 3:1 հաշվով:

Տանտերերի կազմում երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: «կարիճ հարված» հնարքով կատարված գոլը ֆուտբոլիստի 3-րդն գոլն էր անգլիական ակումբի կազմում:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը կոճի վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ էր ընդգրկվել իր թիմի հայտացուցակում և խաղադաշտ դուրս եկավ 62-րդ րոպեին՝ փոխարինելով Ջեսի Լինգարդին։

Մյուս գոլերի հեղինակներն են` Դեյլի Բլինդ, 39, Զլատան Իբրահիմովիչ, 82, Հենրիխ Մխիթարյան, 86 - Ֆաբիո Բորինի, 90+1:

«Մանչեսթեր Յունայթեդը» տարավ չորրորդ անընդմեջ հաղթանակը և 33 միավորով հավասարվեց 5-րդ տեղում ընթացող Լոնդոնի «Տոտենհեմին», որը 18-րդ տուրի հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 28-ին՝ հյուրընկալվելով «Սաութհեմփթոնին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: