Հայերեն   English   Русский  

Սև ծովից դուրս է բերվել Ту-154 ինքնաթիռի առաջին սև արկղը


  
դիտումներ: 504

Ստորջրյա «Ֆալկոն» ապարատը հայտնբերել է կործանված Ту-154 ինքնաթիռի առաջին սև արկղը: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Սև արկղերը կօգնեն փորձագետներին որոշել ողբերգության պատճառները: Ներկայում հիմնական վարկածները կապված են օդանավի անսարքության հետ: Ենթադրվում է, որ կամ շարժիչի մեջ որևէ օտար մարմին է ներթափանցել, կամ վատ որակի վառելիքն է եղել պատճառը: Ահաբեկչական հարձակման նշանները անվտանգության ծառայությունները դեռ չեն հայտնաբերել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող Սոչիից Հմեյմիմ ավիաբազա թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Սև ծովում: Օդանավում 92 մարդ է գտնվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: