Հայերեն   English   Русский  

Լավագույն մարզավիճակում եմ. Հենրիխ Մխիթարյան


  
դիտումներ: 217

Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»- «Սանդերլենդ» խաղի ընթացքում Հենրիխ Մխիթարյանի «կարիճ հարվածով» կատարված գոլը շարունակում է քննարկվել ֆուտբոլասերների կողմից:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը արդեն անդրադարձել է այդ գոլին. «Դա իմ խփած լավագույն գոլն էր: Ինձ համար շատ հուզիչ էր: Գնդակն առջևից էի սպասում, բայց ինքս մի փոքր առաջ եկա, իսկ գնդակն արդեն մնաց ինձանից հետև․ հարվածել փորձելուց բացի, այլ բան չէր մնում։ Բարեբախտաբար, փորձս ստացվեց։ Վնասվածքից լիովին ապաքինվել եմ, որևէ հետևանք չկա։ Շատ ուրախ եմ խաղադաշտ վերադառնալու և թիմին օգնելու համար։ Կփորձեմ հաջորդ հանդիպումներին ցուցադրել իմ լավագույն խաղը, քանի որ դա շատ կարևոր է թիմի համար։ Հիմա ես լավագույն մարզավիճակում եմ. պետք է նույն ոգով շարունակել»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: