Հայերեն   English   Русский  

​Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայում ՌԴ ռազմական ներկայության կրճատման մասին


  
դիտումներ: 649

Ռուսաստանի Դաշնությունը կկրճատի սեփական զինված ուժերի ներկայությունը Սիրիայում, սակայն կշարունակի պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Համապատասխան հայտարարությամբ ՌԴ արտաքին գործերի և պաշտպանության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի հետ ունեցած հանդիպման շրջանակներում հանդես է եկել նախագահ Վլադիմիր Պուտինը: Գրում է Russian.rt.com-ը:

«Համաձայն եմ պաշտպանության նախարարության առաջարկի հետ, որի համաձայն` կարող ենք կրճատել մեր ռազմական ներկայությունը Սիրիայի Հանրապետությունում` նկատի ունենալով, որ անկասկած, կշարունակենք միջազգային ահաբեկչության դեմ պայքարը և հետագայում ևս կշարունակենք աջակցություն ցուցաբերել օրինական սիրիական կառավարությանը ահաբեկչության դեմ պայքարում և անկասկած, կիրագործենք համաձայնագրերը, որոնք ձեռք բերվելու են, որոնց թվում Տարտուսում և Հմեյմի ավիաբազայում ռուսական զինված ուժերի տեղակայման կետերի զարգացման ուղղությամբ», - հայտարարել է Պուտինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: