Հայերեն   English   Русский  

​Ինքնատիպ նախուտեստ


  
դիտումներ: 1574

Բաղադրությունը

150 գ կոշտ պանիր

100 գ հալած պանիր

2 պինդ խաշած ձու

2 գազար՝ միջին չափսի

4-5 պճեղ սխտոր

աղ

Պատրաստումը

Ձուն ու պանիրը քերել, սխտորը՝ ճզմել, գազարը խաշել ու մանրատամ քերիչով անցկացնել:

Թասի մեջ լցնել երկու տեսակի պանիրները, ձուն, սխտորը ու համեմել, ավելացնել մայոնեզն ու լավ խառնել:

Խոնավ ձեռքերով մանդարիններ ձևավորել, գնդերի մեջտեղում փոսիկներ անել ու դնել սառցախցիկը 15 րոպեով, որ մի քիչ պնդանան ու հեշտ լինի աշխատելը:

Ձեռքերը ձեթոտել կամ թրջել, ապա քերած գազարից շերտեր ձևավորել ու յուրաքանչյուր գունդը պատել այդ շերտերով: Իսկական մանդարինի նմանվող գնդերի վրա պտղակոթունի փոխարեն համեմի ցողուն դնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: