Հայերեն   English   Русский  

​Ամանորյա տոների առողջական վտանգները


  
դիտումներ: 1570

Գաղտնիք չէ, որ տոների ժամանակ հաճախանում են թունավորումները: Իսկ պատճառները տարբեր են, և գերակշռող մասը կապված է ուտելիքները խառնելու հետևանքների հետ: Տոնը երեխաներին ուրախություն պարգևելու ժամանակաշրջան է նաև, որը, սակայն, մեծ բացեր ունի: Երբեմն, հյուրերով տարված, չենք հետևում, թե ինչ են ուտում երեխաները, իսկ հետևանքը լինում է ստամոս-աղիքային խանգարումը: Կան մթերքներ, որոնք չի կարելի համադրել:

Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կարող են հպարտանալ, որ ամենևին էլ բացասական ազդեցություն իրենց վրա չեն զգացել, սակայն արժ՞ե արդյոք փորձարարությամբ զբաղվել:

Նարինջ և գազար

Դրանք, իհարկե, հանդիպում են միախառնված հյութերի մեջ, բայց դա կարող է այրոցք ու առատ լեղարտադրություն առաջացնել: Իսկ որոշ դեպքերում նույնիսկ կարող է երիկամների վրա բացասական ազդեցություն ունենալ:

Կաթ և արքայանարինջ

Արքայանարինջը կամ անանասը հարուստ է բրոմելայնով, ուստի չի կարելի այն խառնել կաթի հետ: Այդ համադրությունը կարող է գլխացավ առաջացնել, ստամոքսի ցավ, սրտխառնոց, փորլուծ ու այլ խնդիրներ, ինչը հատկապես երեխաների դեպքում շատ վտանգավոր է:

Կիտրոն ու պապայա

Այս համադրությունը հղի է հեմոգլոբինի մակարդակի հետ կապված խնդիրների, անեմիայի առաջացման վտանգով:

Ադամաթուզ և գուավա

Գազառաջացման վտանգով է հղի ու կարող է նաև սրտխառնուքի ու գլխացավի պատճառ դառնալ:

Կաթ ու նարինջ

Եթե հատկապես սիրում եք վարսակաձավարին նարնջի հյութ ավելացնել (չի բացառվում). ապա մասնագետները հորդորում են հրաժարվել այդ խառնուրդից: Այդ համադրության պատճառով ձեր ստամոքսը ի վիճակի չի լինի մշակել վարսակի ալյուրը, իսկ կաթի հետ դժվարամարս կդառնա՝ հանգեցնելով առողջական խնդիրների:

Ամանորը առողջ դիմավորենք, առողջ անցկացնենք, իսկ դրա համար պետք է միայն չափավորության զգացումը պահպանել ամեն ինչում:

Առողջ եղեք:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: