Հայերեն   English   Русский  

​Բարաք Օբամայի վարչակազմը փորձում է վերջնականորեն փչացնել ռուս-ամերիկյան հարաբերությունները. Պեսկով


  
դիտումներ: 999

ԱՄՆ-ի գործող վարչակազմը նպատակ ունի վերջնականորեն փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը; Գրում է Russian.rt.com-ը:

«Մեր տեսանկյունից Վաշինգթոնի նման գործողությունները՝ Վաշինգթոնի գործող վարչակազմի, ցավոք սրտի, անկանխատեսելի և հնարավոր է անգամ ասել, ագրեսիվ արտաքին քաղաքականության արտացոլում են: Մենք կարծում ենք, որ գործող վարչակազմի նման որոշումները, որին 3 շաբաթ է մնացել աշխատելու համար, երկու նպատակ ունի՝ վերջնականորեն փչացնել առանց այդ էլ անկումային վիճակում գտնվող ռուս-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև ամենայն հավանականությամբ հարված հասցնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահի ապագա վարչակազմի արտաքին քաղաքական պլաններին», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պեսկովի խոսքերը:

Նա նաև ընդգծել է, որ երկրորդ թեզիսը Ամերիկայի ներքին գործերն են հանդիսանում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բարաք Օբաման Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին հրամանագիր է ստորագրել:

Հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն երկրից արտաքսում է 35 ռուս դիվանագիտների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: