Հայերեն   English   Русский  

​Թուրքիայում ոստիկանությունը ինտերնետ օգտատերերի անձնական տվյալները ուսումնասիրելու իրավունք է ստացել


  
դիտումներ: 576

Թուրքիայի կառավարության պաշտոնական տպագիր օրգանը` «Ռեսմի Գազեթե»-ն, հրապարակել է նախարարների խորհրդի երեք նոր որոշումները, որոնք ընդունվել են երկրում արտակարգ դրության ռեժիմին համաձայն և օրենքի ուժ ունեն:

Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, ի թիվս այլ որոշումների` նախատեսվում է նաև փակել 83 ոչ կառավարական կազմակերպություններ, որոնց գործունեությունը «Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում»:

Իրավապահ մարմիններին պաշտոնապես թույլատրվում է ինտերնետում վերահսկում իրականացնել, ինչպես նաև ուսումնասիրել վիրտուալ դաշտի օգտատերերի անձնական տվյալները:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի քաղաքացիները, որոնք երեք ամիսների ընթացքում կհրաժարվեն արտասահմանից Թուրքիա վերադառնալիս ենթարկվել պաշտոնական կառույցների պահանջներին, կարող է զրկվեն երկրի քաղաքացիությունից:

Թուրքիայի խորհրդարանը հունվարի 3-ին հաստատել է կառավարության` երկրում արտակարգ դրության ռեժիմը ևս երեք ամսով երկարաձգելու առաջարկը: Հունվարի 19-ից 90 օրով Թուրքիայում կրկին արդակարգ դրության ռեժիմ է հաստատվելու:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: