Հայերեն   English   Русский  

Գևորգ Ղազարյանն արժանացավ «ՖԱՖ համակրանք» մրցանակին


  
դիտումներ: 197

Հունվարի 8-ին կայացավ ՖԱՖ (Առաջին հայկական ճակատ) ֆան-ակումբի ամենամյա մրցանակաբաշխությունը։

8 տարի շարունակ ՖԱՖ-ի անդամները քվեարկության արդյունքում «ՖԱՖ համակրանք» մրցանակ են հանձնում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է ՖԱՖ-ի պաշտոնակա կայքը:

Այս տարի երկրպագուների մրցանակին արժանացավ ազգային ընտրանու և «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը։ Հայաստանաբնակ, արտերկրում և Արցախում բնակվող ՖԱՖ անդամների քվեարկության արդյունքում Գևորգ Ղազարյանն առաջ է անցել Արսեն Բեգլարյանից և Հենրիխ Մխիթարյանից։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: