Հայերեն   English   Русский  

​Կանադայի հյուսիսում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 248

Կանադայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այդ մասին հաղորդագրություն տարածել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը: Գրում է Russian.rt.com-ը:

Գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կանադայի տարածքում` Կորնուոլիս կղզում գտնվող Ռեզոլյուտ գյուղից 86կմ. հեռավորության վրա:

Երկրաշարժի օջախի խորությունը 18,6 կմ. է կազմել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 23:47-ին:

Ներկա պահին գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: