Հայերեն   English   Русский  

Բրազիլիայում մեկ շաբաթվա ընթացքում 100 բանտարկյալ է սպանվել


  
դիտումներ: 201

Բրազիլիայում մեկ շաբաթվա ընթացքում սպանված բանտարկյալների թիվը կազմում է ավելի քան 100 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:

Հաղորդվում է, որ կիրակի օրը` հունվարի 8-ին, բրազիլական Մանաուս քաղաքում սպանվել են 4 բանտարկյալներ:

Ավելի վաղ ամենքիչը 33 բանտարկյալ մահացել է Բրազիլիայի բանտերից մեկում սկսված խռովության հետևանքով: Դեպքը տեղի է ունեցել Ռոռայմա նահանգում:

Բացի այդ, Մանաուս քաղաքում ավելի քան 17 ժամ տևած բանտային խռովությունների հետևանքով սպանվել է ևս 60 բանտարկյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: