Հայերեն   English   Русский  

​Բաշար Ասադը հաստատել է Աստանայում կայանալիք Սիրիայի հարցով բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը


  
դիտումներ: 161

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը հաստատել է սիրիական հակամարտության կարգավորման հարցով Աստանայում կայանալիք բանակցություններին մասնակցելու պատրաստակամությունը: Այդ մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք հայտարարել ենք, որ մեր պատվիրակությունը պատրաստ է այդ կոնֆերանսին մասնակցել… Մենք պատրաստ ենք բոլոր հարցերի շուրջ բանակցություններ վարել», - հայտարարել է Բաշար Ասադը:

Ասադի խոսքով` բանակցությունների անցկացման հարցում սահմանափակումները բացակայում են:

Ավելի վաղ ԱՄՆ-ի գործող պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները աջակցում է Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք բանակցությունների անցկացման նախաձեռնությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: