Հայերեն   English   Русский  

Մեկնարկում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները


  
դիտումներ: 277

Ս. թ. հունվարի 11-21-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիային պաշտոնական կայքը:

Ս. թ. հունվարի 11-21-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 77-րդ եւ կանանց 72-րդ առաջնությունները: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիային պաշտոնական կայքը:

Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:
Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին:

Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով, թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առաջնությունները կանցկացվեն 9 տուրերով:

Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, այդ թվում` 7 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:

Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստուհի, այդ թվում` 3 միջազգային վարպետ:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերի հաղթողները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: