Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. առաջին տուրի արդյունքներ


  
դիտումներ: 387

Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի առաջին տուրի պարտիաները:

Շրջանային մրցաշարի առաջին տուրի կենտրոնական պարտիայում Վահե Բաղդասարյանը գեղեցիկ հաղթանակ տոնեց մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Ստանիսլավ Բոգդանովիչի նկատմամբ: Մրցաշարի կազմում վերջին պահին ընդգրկված Լևոն Բաբուջյանը հաղթանակ տարավ Դավիթ Պառավյանի նկատմամբ: Մեկնարկային տուրը հաղթական էր նաև Դմիտրի Գորդիևսկու համար, ում մրցակիցն էր Արամ Հակոբյանը: Հովիկ Հայրապետյան-Վոյտեխ Պլատ և Արման Միքայելյան-Ռոբերտ Աղասարյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Այսօր տեղի կունենան մրցաշարի երկրորդ տուրի պարտիաները, որում մրցաշարի երեք առաջատարներից Լևոն Բաբուջյանն ու Դմիտրի Գորդիևսկին կմրցեն միմյանց դեմ: Երրորդ առաջատար Վահե Բաղդասարյանի մրցակիցը կլինի Դավիթ Պառավյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: