Հայերեն   English   Русский  

Քիմ Քարդաշյանի վարորդը Փարիզի կողոպուտի գործով ձերբակալվածների թվում է. ԶԼՄ-ներ


  
դիտումներ: 615

Ֆրանսիայի ոստիկանությունը բազահայտել է, որ Փարիզում Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվածների թվում եղել է նաև հայտնի հեռուստաաստղի վարորդը, որն ապահովել է ամերիկյան աստղի տեղաշարժը քաղաքում: Այդ մասին հայտնում է Gulf News պարբերականը: Գրում է Russian.rt.com-ը:

Ոստիկանությունը փորձում է պարզել, թե արդյոք վարորդը Քիմ Քարդաշյանի մասին տեղեկություն հայտնել է հանցագործներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2016թ. հոկտեմբերին Փարիզում Քիմ Քարդաշյանի վրա իրականացված զինված հարձակման և կողոպուտի գործով 16 անձ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ կողոպտիչներին հաջողվել էր հեռուստաաստղից գրեթե 11 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր հափշտակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: