Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի ազգականները մեղադրվում են կաշառակերության մեջ


  
դիտումներ: 379

ԱՄՆ-ի իշխանությունները կաշառակերության մեղադրանք են առաջադրել ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունի եղբոր և զարմիկի նկատմամբ:

РИА Новости-ին հաղորդում է, որ Մանհետենի դատարանը ըստ փաստաթղթերի Պան Գի Մունի եղբորը՝Պան Գի Սանին ու զարմիկին՝ Պան Չու Խյոնին մեղադրում է մի շարք մերձարևելյան երկրների ներկայացուցիչների կաշառելու մեջ

Պան Չու Խյոն Նյու Յորքում անշարժ գույքի գործակալ էր, իսկ եղբայրը՝ հարավկորեական շինարարական ընկերության ավագ խորհրդատու: Հետաքննությունը կասկածում է, որ նրանք փորձել են Վիետնամում շենքերի մի կոմպլեքս վաճառել 800 միլիոն դոլարով:

Հարավային Կորեայի քաղաքացի 72-ամյա Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է երկու ժամկետ՝ 2007 թ. հունվարի 1 -ից մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: