Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում գտնվող գազատարում հերթական պայթյուն է տեղի ունեցել


  
դիտումներ: 74

Հունվարի 10-ի երեկոյան Ադրբեջանում՝ Սանգաչալեում գտնվող գազատարում, կրկին պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Գահրամանլըն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, պայթյունը տեղի է ունեցել ադրբեջանական ժամանակով 20:40-ին: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել: Գահրամանլըն կարծում է, որ պայթյունի պատճառ հանդիսացել է վերանորոգման աշխատանքների վատ որակը:

Ավելի վաղ միևնույն վայրում գտնվող գազատարում անցած տարվա դեկտեմբերի 27-ին և սույն թվականի հունվարի 2-ին պայթյուն էր տեղի ունեցել: Գահրամանլըն հայտնել է, որ ներկայիս պայթյունը գրանցվել էր նախորդ վայրից մի փոքր հեռու:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) և այլ պետական մարմինները դեռևս չեն մեկնաբանել այդ պայթյունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: