Հայերեն   English   Русский  

Հենրիխ Մխիթարյանի օգնությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին». տեսանյութ


  
դիտումներ: 109

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 2։0 հաշվով հաղթանակ տոնեց «Հալ Սիթիի» նկատմամբ։

Խաղն անցավ կարմիր սատանաների բացահայտ առավելությամբ: Ակտիվությամբ աչքի էր ընկնում հատկապես Հենրիխ Մխիթարյանը:

56-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գլխով կատարած փոխանցումից հետո Էլդին Յակուպովիչի պաշտպանած դարպասը գրավեց Խուան Մատան, իսկ երկրորդ գոլն արձանագրվեց 87-րդ րոպեին․ աչքի ընկավ Մատայի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Մարուան Ֆելայինին։

Նշենք, որ Մխիթարյանը 71-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Ջեսի Լինգարդին։

Պատասխան հանդիպումը կայանալու է հունվարի 26-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: