Հայերեն   English   Русский  

Ֆրանսիայի ոստիկանությունը Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 4 ձերբակալվածների ազատ է արձակել


  
դիտումներ: 312

Ֆրանսիայի ոստիկանությունը 2016թ. հոկտեմբերին Փարիզում ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով օրեր առաջ ձերբակալվածներից 4-ին ազատ է արձակել: Այդ մասին հաղորդել է Europe 1 ռադիոկայանը: Գրում է Gazeta.ru.-ն:

Ազատ արձակվածներից մեկը հենց Քարդաշյանի վարորդն է:

Ազատ արձակված 4 անձանցից որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայում Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով 16 անձ է ձերբակալվել: Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանի կողոպուտը հոկտեմբերի 3-ին էր տեղի ունեցել: Ոստիկանների հագուստներով զինված տղամարդիկ մուտք էին գործել հեռուստաաստղի հյուրանոցային համալիր և սպառնացել նրան, իսկ այնուհետև փակել լոգարանում:

Կողոպտիչներին հաջողվել էր գրեթե 11 միլիոն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր հափշտակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: