Հայերեն   English   Русский  

Մխիթարյանն ընդդեմ «Հալ Սիթիի». տեսանյութ


  
դիտումներ: 183

Անգլիայի Լիգայի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Հալ Սիթիին»՝ 2:0:

Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է այդ խաղում Հենրիխ Մխիթարյանի գրանցած վիճակագրությունը:

Խաղի ընթացքում Հենրիխը 4 հարված է կատարել, որոնք բոլորն էլ շեղ են ստացվել: Նա գնդակին դիպչել է 67 անգամ: Կատարել է 47 փոխանցում, որոնցից չորսը թիմակիցներին վտանգավոր հարվածի դուրս բերող են եղել: Մխիթարյանը խաբքի 6 փորձ է կատարել, որոնցից 4-ը հաջող են ստացվել: Նա նաև երկու անկյունային է իրացրել, որոնցից մեկը հասել է հասցեատիրոջը: Մխիթարյանը 2 անգամ մրցակցից խլել է գնդակը, ինչպես նաև 4 անգամ կանխել է «Հալ Սիթիի» ֆուտբոլիստների առաջխաղացումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: