Հայերեն   English   Русский  

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար. երրորդ տուրից հետո առաջատարները չորսն են


  
դիտումներ: 184

Տեղի ունեցան Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի 3-րդ տուրի պարտիաները:

Շախմատի Հայաստանի ֆեդերացիայի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շրջանային մրցաշարի բոլոր 5 պարտիաներում կողմերից մեկը հաջողության հասավ: Ավելացնենք, որ մրցաշարին մասնակցող մեր 6 մասնակիցներից հինգը այս տուրում հաղթանակներ տոնեցին: Այս տուրում առաջինն իր պարտիան ավարտեց Արամ Հակոբյանը, ով 21 քայլում կարողացավ հաղթել Վոյտեխ Պլատին: Երրորդ տուրում մրցաշարի միանձնյա առաջատար Դմիտրի Գորդիևսկին մրցում էր Ռոբերտ Աղասարյանի հետ: Սևերով խաղացող Աղասարյանը կարողացավ հաղթանակ տոնել և միավորներով հավասարվեց Գորդիևսկուն: Արման Միքայելյանը հաղթանակ տոնեց Ստանիսլավ Բոգդանովիչի նկատմամբ, Հովիկ Հայրապետյանը հաղթեց Դավիթ Պառավյանին, իսկ Լևոն Բաբուջյանն ուժեղ գտնվեց Վահե Բաղդասարյանից: 3 տուրից հետո 4 շախմատիստ` Ռոբերտ Աղասարյանը, Լևոն Բաբուջյանը, Դմիտրի Գորդիևսկին և Արման Միքայելյանը վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Արամ Հակոբյանն ու Հովիկ Հայրապետյանը իրենց ակտիվում գրանցել են 1.5-ական միավոր և կիսում 5-6-րդ հորիզոնականները, իսկ Վոյտեխ Պլատը, Ստանիսլավ Բոգդանովիչը, Վահե Բաղդասարյանն ու Դավիթ Պառավյանը վաստակել են 1-ական միավոր և եզրափակում են մրցաշարային աղյուսակը:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները:

Հուշամրցաշարի շրջանակներում անցկացվող շվեյցարական մրցաշարերում նույնպես տեղի ունեցան երրորդ տուրի պարտիաները: 5 մրցաշարերից դեռևս միայն մինչև 18 տարեկանների մրցաշարում է ուրվագծվել մրցաշարի առաջատարների խումբը: Արթուր Դավթյանն ու Դավիթ Զիրոյանը վաստակել են 3-ական միավոր և կիսում են 1-2-րդ հորիզոնականները: 12 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կես միավորով:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում 23 շախմատիստ վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 12 շախմատիստ:

Մինչև 14 տարեկանների մրցաշարում առաջատարները յոթն են, ևս 12 շախմատիստ առաջատարներից հետ են մնում կես միավորով:

Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարում 7 շախմատիստուհի վաստակել են 3-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: