Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ավտոբուսի վարորդը լավ չի հասկացել ադրբեջանցի կնոջը եւ բռնաբարել է


  
դիտումներ: 243

Անկարայի ոստիկանությունը բռնաբարության մեղադրանքով ձերբակալել է Անկարայի քաղաքային ավտոբուսի վարորդ Իբրահիմ Թ.–ին։

news.am­-ը վկայակոչելով Թուրքական Hurriyet–ին հաղորդում է, որ Անկարայի ոստիկանություն է դիմել ադրբեջանցի մի կին՝ պնդելով, որ քաղաքային ավտոբուսում վարորդի կողմից բռնաբարության է ենթարկվել։ Նա ասել է, թե ավտոբուս նստելու ժամանակ ընդամենը հարցրել է հաջորդ կանգառում իջնելու մասին, սակայն վարորդը բռնաբարել է իրեն։

Ձերբակալված վարորդն էլ պնդել է, թե ադրբեջանցի կինն ասել է, թե սիրում է իրեն ու ցանկացել է կենակցել, իսկ ինքն էլ չի կարողացել մերժել եւ կատարել է ադրբեջանցի կնոջ ցանկությունը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: