Հայերեն   English   Русский  

​Ջոն Քերին քննարկել է ԻՊ-ի օգտագործումը որպես Ասադի վրա ճնշում գործադրելու լծակ


  
դիտումներ: 274

Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի բացառել, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ընդլայնումը տարածաշրջանում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադին կստիպի բանակցություների գնալ Վաշինգթոնի հետ: Այդ մասին հայտնի է դարձել լրատվամիջոցների ձեռքին հայտնված ձայնագրություններից հետո: Գրում է Russian.rt.com-ը:

The Washington Times պարբերականի փոխանցմամբ` ձայնագրություններից մեկում, ենթադրաբար, ձայնագրված է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի զրույցը սիրիացի ակտիվիստների հետ: Զրույցը տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած դռնփակ հանդիպման շրջանակներում:

Հաղորդվել է, որ հանդիպման ընթացքում Քերին որոշակի ուշադրություն է դարձրել Սիրիայում և Իրաքում ահաբեկչական խմբավորումների աճող ներկայության օգտագործման դիրքորոշման վրա` որպես Բաշար Ասադի վրա ճնշում գործադրելու լծակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: