Հայերեն   English   Русский  

Հազի լավագույն բուժումը շոկոլադն է


  
դիտումներ: 231

Մեծ Բրիտանիայի սիրտ-անոթային և շնչառական հետազոտությունների Հալլ համալսարանի պրոֆեսոր Ալին Մորիսը հավատացնում է, որ հետազոտությունների համաձայն` շոկոլադը թեթևացնում է հազը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կակո պարունակող դեղամիջոցները շատ ավելի արդյունավետ են, քան ստանդարտ դեղերը:

163 հիվանդների շրջանում անցկացված փորձերը ցույց են տվել, որ շոկոլադի վրա հիմնված դեղամիջոցները զգալի բարելավում են վիճակը:

Ի լրումն` Լոնդոնի Կայսերական քոլեջի հետազոտողները հայտնաբերել են, որ շոկոլադում պարունակվող տեոբրոմին քիմիական նյութը ավելի լավ է օգնում հաղթահարել հազը, քան կոդեինը, որն առկա է դեղերի մեծ մասում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: