Հայերեն   English   Русский  

Չինաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Օբամայի խոսքերը ԱՄՆ-ի ազդեցության վերաբերյալ


  
դիտումներ: 290

Չինաստանի արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբամայի խոսքերը աշխարհում Միացյալ Նահանգների ազդեցության վերաբերյալ, հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում պետությունների նշանակությունը պետք է սահմանի համաշխարհային հասարակությունը, այլ ոչ թե հենց տվյալ պետությունը: Գրում է Russian.rt.com-ը:

«Եթե դուք պնդում եք,որ գերակա ազդեցություն ունեք,ապա ելնելով Չինաստանի քաղաքացիների տրամաբանությունից, ազդեցությունը, որը երկիրը ունի միջազգային հարաբերություններում, պետք է սահմանվի միջազգային հանրության մեծամասնության կողմից, այլ ոչ թե ինքնուրույն», - հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի գործող նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթի ընթացքում հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը և Չինաստանն իրենց ունեցած ազդեցությունով չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: