Հայերեն   English   Русский  

2016թ. Գերմանիա ժամանած փախստականների թիվը կրճատվել է


  
դիտումներ: 440

2016թ. Գերմանիա ժամանած փախստականների թիվը 2015թ. տվյալների հետ համեմատած կրճատվել է գրեթե 3 անգամ և կազմել 280 հազար մարդ:

Այդ մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը` հղում անելով Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի նախարար Թոմաս Դե Մեզիյերին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հիշեցրել է Գերմանիայի ՆԳՆ-ի ղեկավարը, 2015թ. Գերմանիայի տարածք մուտք գործել է 890 հազար փախստական:

Հաղորդվել է, որ դրան նպաստել է բալկանյան երթուղին փակելը և Եվրոպական միության և Թուրքիայի միջև կնքված միգրացիոն համաձայնագիրը:

Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիյերը խոստացել էր 2017թ. ընթացքում ավելացնել արտաքսվող փախստականների թիվը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: