Հայերեն   English   Русский  

.Իտալիայի հյուպատոսը հանդես կգա հայտարարությամբ ի պատասխան Արման Մազմանյանի


  
դիտումներ: 614

՛՛Անկախ՛՛-ն արդեն անդրադարձել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի դեմ նրա նախկին աշխատակցի՝ հյուպատոսական ծրագրերի համակարգող Արման Մազմանյանի ներկայացրած դատական հայցին:

Թե ինչու է Գյումրիում Իտալիայի Հանրապետության պատվո հյուպատոսը աշխատանքից հեռացրել իր միակ աշխատակցին, ինչու վերջինիս չի վճարվել սեպտեմբեր ամսվա աշխատավարձը, ինչու է հյուպատոսը դատարանին ուղարկած գրությամբ հրաժարվել իր ստորագրությունից: Ինչու է նշել, թե Գյումրիում Իտալիայի հյուպատոսություն ի սկզբանե գոյություն չի էլ ունեցել: Այս հարցերի պատասխանները ստանալու համար դիմեցինք Գյումրիում Իտալիայի հյուպատոսի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Ղազարյանին: Վերջինս <Անկախ>-ին փոխանցեց, որ ոչ հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն, ոչ էլ ինքը այս պահին Հայաստանում չեն, սակայն առաջիկայում հյուպատոսը Արման Մազմանյանի բարձրացրած խնդրի շուրջ հանդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արման Մազմանյանը 10 տարի շարունակ աշխատել է հյուպատոսարանում, սակայն 2015 թվականի սեպտեմբերին նրան բանավոր կերպով հայտնել են աշխատանքից ազատված լինելու մասին, բայց չեն նշել պատճառը, ինչպես նաև աշխատանքային գրքույքում չկա ազատման հրամանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 25-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: