Հայերեն   English   Русский  

Եվրոպական հանձնակատարը կմեկնի Բաքու


  
դիտումներ: 139

Փետրվարի վերջին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կկայանա Հարավային գազային միջանցքի շուրջ խորհրդատվական խորհրդի երրորդ նիստը:

Եվրոպական հանձնակատարը կմեկնի Բաքու

Փետրվարի վերջին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կկայանա Հարավային գազային միջանցքի շուրջ խորհրդատվական խորհրդի երրորդ նիստը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով տեղեկատվական աղբյուրին, նիստին մասնակցելու համար Բաքու կժամանի Էներգետիկ միության հարցով եվրոպական հանձնակատար Մարոշ Շևկովիչը:

«Հարավային գազային միջանցքի» երկրների էներգետիկայի նախարարների խորհրդատվական խորհրդի առաջին նիստը կայացել է 2015 թվականի փետրվարի 12-ին, իսկ երկրորդը՝ 2016 թվականի փետրվարի 29-ին:

Բացի այդ Բաքվում հունվարի 26-27-ին կկայանա Եվրոպական միության և Ադրբեջանի միջև էներգետիկայի գծով ենթակոմիտեի նիստը:

«Հարավային գազային միջանցք» նախգծի համաձայն՝ նախատեսվում է խողովակաշարային ենթակառուցվածքի ստեղծում Թուրքիայի տարածքով Եվրոպա ադրբեջանական գազ տեղափոխման համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: