Հայերեն   English   Русский  

Թուրքիայում սահամանդրական փոփոխությունների շուրջ հերթական քվեարկությունն առանց ծեծկռտուքի չի անցել (տեսանյութ)


  
դիտումներ: 911

Թուրքիայի ազգային մեծ ժողովում հերթական ծեծռտուքն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ դրանց դեմ հանդես եկող քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամները գրավել են ամբիոնը`բողոքելով, որ այդ քննարկումները իրականացվում են առանց ժողովրդին այդ ամենը ներկայացնելու:

«Ժողովրդի ամբիոնը ձեզնից պաշտպանում ենք»,- հայտարարել է CHP-ից պատգամավոր Օզգուր Օզելը`

քննադատելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից հաստատված բանակցությունների անցկացման ձևը: Դրանից հետո քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները օղակել են ամբիոնը:

Դրան ի պատասխան` իշխող կուցակցության ներկայացուցիչները փորձել են նրանց հեռացնել ամբիոնից, ինչի հետևանքով երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջև բանավեճը վերածվել է բռնցքամարտի:

Նրանցից ոմանք վիրավորվել են: Իշխող «Արդարություն և զարգացում» կուցակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը կոտրել են: Վնասել են հիմնական ամբիոնը: Այն հիմքից պոկվել է:

Ծեծկռտուքի պատճառով սահմանադրության 5-րդ հոդվածի փոփոխության շուրջ քվեարկությունը հետաձգվել էր: Արդյունքում փոփոխությունների օգտին քվերակել է 341 պատգամավոր, դեմ՝ 139-ը:

Համաձայն ընդունված փոփոխության՝ խորհրդարանում պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջել է 18-ը, իսկ զինծառայողները այլևս չեն կարող որպես պատգամավորի թեկնածու հանդես գալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: