Հայերեն   English   Русский  

​Հունվարի 15-ին տեղի կունենա Պյոտր Պորոշենկոյի և Ջո Բայդենի հանդիպումը


  
դիտումներ: 203

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենա ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին Բայդենի` Ուկրաինա կատարվելիք այցի շրջանակներում:

«Հունվարի 15-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկկողմանի հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի հետ նրա Ուկրաինա կատարվելիք այցի շրջանակներում», - նշվել է տարածված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Պորոշենկոն հայատարարել էր, որ ԱՄՆ-ն մնում է երկրի կարևորագույն ռազմավարական գործընկերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: