Հայերեն   English   Русский  

ԵՊՀ 19-ամյա տղային սպանել է նույն բուհի ուսանողը


  
դիտումներ: 455

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության կենտրոնական բաժնի, ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Կենտրոն, Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ –հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 21-ամյա Կարեն Չատիկյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բնակվում է Կոտայքի մարզի Ակունք գյուղում և սովորում է Երևանի պետական համալսարանում: Նա կասկածվում է հունվարի 11-ին, Վարդանանց 28 շենքի բակում Երևան քաղաքի բնակիչ, 19-ամյա Վահե Մուրադյանին սպանելու և Երևան քաղաքի Սարի Թաղի 7-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Ռաֆիկ Մարտիրոսյանին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Կ. Չատիկյանը ՀԿԳ ավագ քննիչ Վլադիմիր Ասատրյանի որոշմամբ ձերբակալվել է:

Սպանված 19-ամյա Վահե Մուրադյանը





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: