Հայերեն   English   Русский  

​Իտալիայի արտգործնախարարը չի բացառել ՌԴ-ի վերադարձը «Մեծ ութնյակ»


  
դիտումներ: 47

Իտալիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Անջելինո Ալֆանոն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ «Մեծ ութնյակի» վերականգման հնարավորության մասին: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք պետք է ակնկալենք Ռուսաստանի վերադարձը «Մեծ ությնակ», սակայն չգիտեմ, արդյոք արդեն մայիս ամսին դա հնարավոր կլինի», - ANSA լրատվական գործակալությունը մեջբերում է Ալֆանոյի խոսքերը:

Իտալիայի ԱԳն-ի ղեկավարն ընդգծել է, որ այժմ դրա մասին խոսելը դեռևս վաղ է, քանի որ սկզբից անհրաժեշտ է գնահատել Մինսկի համաձայնագրերի իրականացման ընթացքը:

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 1-ից Իտալիան դարձել է «Մեծ յոթնյակի» նախագահող երկիր:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: